Հայաստանը մոտ ժամանակներս ԵՄ-ին անդամակցելու հայտ կներկայացնի. Փաշինյան
Հայաստան
Հայաստանը մոտ ժամանակներս մտադիր է սկսել Եվրոպական միությանը անդամակցելու հայտ ներկայացնելու գործընթացը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է NEWS.am-ը։
«Հայաստանը մտադիր է մոտ ժամանակներս սկսել Եվրոպական միությանը անդամակցելու հայտ ներկայացնելու գործընթացը»,- ասել է կառավարության ղեկավարը։
Օգոստոսի 7-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե չի անցկացնի։ Նրա խոսքով՝ Եվրամիությանը միանալու սովորական ընթացակարգը հանրաքվե չի նախատեսում, փոխարենը երկիրը պետք է իրականացնի Բրյուսելի կողմից սահմանված համապատասխան ընթացակարգերը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն