Ուռուցքաբանը նշել է քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնող թեյը
Հասարակություն
Կանաչ թեյը պարունակում է հակաօքսիդանտներ և հակաբորբոքային նյութեր, որոնք կարող են օգտակար լինել քաղցկեղի որոշ տեսակների առաջացման ռիսկը նվազեցնելու տեսանկյունից։ Այս մասին EatingWell-ին հայտնել է ուռուցքաբան Ամար Ռևարին։
Բժշկի խոսքով՝ կանաչ թեյի բաղադրության մեջ առկա է նաև EGCG կատեխինը՝ հակաօքսիդանտ, որը նպաստում է բորբոքային գործընթացների նվազեցմանը։ Ռևարին նշել է, որ բորբոքումն ու ԴՆԹ-ի վնասումը կարող են կապված լինել որոշ ուռուցքային հիվանդությունների զարգացման հետ։
Միևնույն ժամանակ մասնագետն ընդգծել է, որ որևէ ըմպելիք ինքնին չի կարող կանխել քաղցկեղը։ Թեև որոշ հետազոտություններ կանաչ թեյի օգտագործումը կապում են քաղցկեղի որոշ տեսակների ավելի ցածր ռիսկի հետ, մարդկանց մասնակցությամբ ուսումնասիրությունների արդյունքները միանշանակ չեն։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն