Ռուսաստանում հայտարարել են Ուկրաինայի ԶՈւ հարձակումների ուղղության փոփոխության մասին
Ռուսաստան
Ուկրաինայի զինված ուժերը Վոլգայի շրջանի Ozon-ի լոգիստիկ կենտրոնների վրա հարձակումներից հետո սկսել են հարվածներ հասցնել Ռուսաստանի հարավում գտնվող օբյեկտներին։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Архангел спецназа» Telegram-ալիքին։
Աղբյուրի տվյալներով՝ անօդաչուները հիմնականում ուղղվել են դեպի Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասեր, որտեղ հարվածների թիրախում են հայտնվել ռուսական ընկերությունների պահեստներ։
Օգոստոսի 24-ի գիշերը Ուկրաինայի ԶՈւ անօդաչուներով հարձակվել են Ozon-ի չորս լոգիստիկ օբյեկտների վրա։ Կրասնոդարում և Նևինոմիսսկում պահեստներից մարդկանց տարհանել են, հարվածների են ենթարկվել նաև Ադիգեյսկի և Մախաչկալայի լոգիստիկ կենտրոնները։ Ozon-ի տվյալներով՝ Կրասնոդարի և Մախաչկալայի օբյեկտներում խոշոր հրդեհներ են բռնկվել, կան տուժածներ։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն