Հնդկաստանը Ֆրանսիայի հետ բանակցություններ է սկսել վեցերորդ սերնդի կործանիչի ստեղծմանը մասնակցելու շուրջ
Համաշխարհային Մամուլ
Հնդկաստանը բանակցություններ է սկսել Ֆրանսիայի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչի ստեղծման Future Combat Air System (FCAS) ծրագրին մասնակցելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Defense News-ը։
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունն օգոստոսին խորհրդարանին տեղեկացրել է, որ նախաձեռնվել են համաձայնեցված քայլեր՝ ծրագրին միանալու ուղղությամբ։ Ներկայում Հնդկաստանի ռազմաօդային ուժերի սպառազինության կազմում կան նաև ֆրանսիական Rafale կործանիչներ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիան և Ֆրանսիան որոշել են դադարեցնել FCAS նոր սերնդի կործանիչի համատեղ նախագիծը՝ կենտրոնանալով «Մարտական ամպ» (Combat Cloud) համակարգի վրա, որը նախատեսված է ինքնաթիռները, ռադարները, տվիչներն ու անօդաչուները մեկ միասնական ցանցում միավորելու համար։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն