Կրեմլն արձագանքել է ՀԱՊԿ-ից դուրս գալու Հայաստանի ցանկությանը
Ռուսաստան
Հայաստանն ազատ է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), եթե այլևս չի զգում այդ կառույցին անդամակցելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու տարածաշրջանային անվտանգության ապահովման համար այդքան կարևոր կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում ընդունել և դուրս գալ այդ կառույցից»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ հիշեցրել է, որ մինչ այժմ հայկական կողմի տարբեր մակարդակների պաշտոնյաները հայտարարել են ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության սառեցման մասին, սակայն նշել են, որ երկիրը չի նախատեսում դուրս գալ կազմակերպությունից։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն