Ապագայի մասնագիտությունների մեծ մասը հիբրիդային կդառնա. հարցում
Հասարակություն
Հարցված աշխատող ռուսաստանցիների 73%-ը կարծում է, որ առաջիկա 5-10 տարիներին մասնագիտությունների մեծ մասը կդառնա հիբրիդային՝ համատեղելով տեխնոլոգիաների կիրառումն ու մարդկանց հետ շփումը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են «Ավիտո Ռաբոտա» ընկերությունից։
Հարցման համաձայն՝ մասնակիցների 35%-ն ապագայի մասնագիտություններն առաջին հերթին կապում է արհեստական բանականության ոլորտի հետ։ Հաջորդում են տեղեկատվական տեխնոլոգիաները, ռոբոտաշինությունը, կենսատեխնոլոգիաներն ու բժշկական տեխնոլոգիաները։ Հարցվածների 18%-ը նաև ակնկալում է, որ ի հայտ կգան մասնագիտություններ, որոնք այսօր դեռ գոյություն չունեն։
Աշխատող ռուսաստանցիների շուրջ 62%-ը դիտարկում է վերապատրաստվելու և տեխնոլոգիաների ու արհեստական բանականության հետ ավելի ակտիվ աշխատանք ենթադրող մասնագիտություն ձեռք բերելու հնարավորությունը։ Նոր մասնագիտություն յուրացնելու հիմնական խթանը հարցվածները համարել են եկամուտն ավելացնելու, ինչպես նաև ճկուն կամ հեռավար աշխատելու հնարավորությունը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն