Գիտնականները կարտոֆիլի բերքատվությունը բարձրացնելու նոր մեթոդ են մշակել
Գիտություն և Մշակույթ
Ռուս գիտնականները մշակել են կարտոֆիլի դաշտերի մշակման նոր մեթոդ՝ երեք անօդաչու թռչող սարքից բաղկացած համալիրի կիրառմամբ։ Նոր տեխնոլոգիան փորձարկումների ընթացքում հնարավորություն է տվել բերքատվությունը բարձրացնել ավելի քան 15%-ով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԳԱ Սանկտ Պետերբուրգի դաշնային հետազոտական կենտրոնին։
Անօդաչուներն իրականացնում են դաշտերի օդային լուսանկարահանում և վնասատուների դեմ նախատեսված միջոցների կիրառում։ Փորձարկումների արդյունքում կարտոֆիլի բերքատվությունը 15,2%-ով գերազանցել է ցամաքային տեխնիկայի կիրառմամբ ավանդական եղանակով ստացված ցուցանիշը։
Գիտնականները նշում են, որ մեթոդը հատկապես հեռանկարային է բարդ կլիմայական պայմաններ և գերխոնավ հողեր ունեցող տարածքներում։ Միևնույն ժամանակ դրա գյուղատնտեսական և տնտեսական արդյունավետության վերաբերյալ վերջնական եզրակացության համար անհրաժեշտ են մի քանի տարվա լրացուցիչ փորձարկումներ և մանրամասն տնտեսական վերլուծություն։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել