ԶԼՄ․ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Մերձավոր Արևելքում կայունության պահպանմանը
Ռուսաստան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի դեմ հակամարտության դադարեցմանն ուղղված միջնորդական ջանքերին և նպաստել Մերձավոր Արևելքում կայունության պահպանմանը, եթե համապատասխան դիմում ստանա։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Ալիմովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է աջակցել ինչպես Իրանի դեմ ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված միջնորդությանը, այնպես էլ ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում կայունության ապահովմանը, այդ թվում՝ Պարսից ծոցի անվտանգության նորացված հայեցակարգի շրջանակում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ Իրանի հետ հունիսի 18-ի գիշերը ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում։ Դրանից հետո ամերիկյան ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանին։ Թեհրանն իր հերթին հարվածներ է հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմակայաններին, փակել Օրմուզի նեղուցը և Վաշինգտոնին մեղադրել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները խախտելու մեջ։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն