Սելենա Գոմեսի ամուսինը հինգ օրում նիհարել է՝ պիցցա ուտելով
Աշխարհ
Երգչուհի Սելենա Գոմեսի ամուսինը՝ պրոդյուսեր Բենի Բլանկոն, պատմել է, որ հինգ օրում մոտ երկու կիլոգրամ է նիհարել՝ սնվելով միայն պիցցայով։ Այս մասին նա հայտնել է իր TikTok-յան էջում։
Հրապարակված տեսանյութում Բլանկոն ներկայացել է Domino’s-ի պիցցայի կտորը ձեռքին և պատմել իր փորձի մասին։ Նրա խոսքով՝ փորձի սկզբում կշռել է 69 կիլոգրամ, իսկ հինգ օր անց քաշը նվազել է մոտ երկու կիլոգրամով։
«Ես հենց նոր մոտ 2 կիլոգրամ նիհարեցի՝ պիցցա ուտելով։ Ոչինչ նշանակություն չունի, արեք՝ ինչ ուզում եք»,- կատակով ասել է պրոդյուսերը։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել