ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել Ուկրաինային հասցված հարվածների մասին
Ռուսաստան
Ռուսական զինուժը հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ ներկայացնելով իրականացված հարվածների մանրամասները։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ հարվածներ են հասցվել նաև հեռահար անօդաչու թռչող սարքերի արտադրամասին, լոգիստիկ կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային, էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին։
Գերատեսչության հաղորդմամբ՝ թիրախավորվել են նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն