Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում 

Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն

Հայաստան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն Արամայիս Ավետիսյանին՝ 22 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայնով, ընտրել է Հիմնադրամի գործադիր տնօրեն։ Հոգաբարձուների խորհրդի 29 անդամներից նիստին մասնակցել են 24-ը։ Արամայիս Ավետիսյանը գործադիր տնօրենի պարտականությունները ստանձնում է 2026 թվականի օգոստոսի 24-ից։

Խորհրդին ներկայացված իր տեսլականում Ավետիսյանն առանձնացրել է Հիմնադրամի զարգացման հիմնական ուղղությունները՝ կազմակերպական կարողությունների ամրապնդում և գործառնական արդյունավետության բարձրացում, վստահության, հաշվետվողականության և թափանցիկության նոր մշակույթի ձևավորում, անցում արձագանքային գործունեությունից դեպի երկարաժամկետ ռազմավարական պլանավորում՝ պահպանելով Հայաստան–Սփյուռք կապի ամրապնդումը որպես Հիմնադրամի առանցքային առաքելություն։
Արամայիս Ավետիսյանը տնտեսագետ և կառավարման մասնագետ է՝ շուրջ 13 տարվա մասնագիտական փորձով պետական, մասնավոր և հասարակական ոլորտներում։ Նրա մասնագիտական փորձն ընդգրկում է կազմակերպությունների կառավարում և ինստիտուցիոնալ զարգացում, ռազմավարական պլանավորում, հանրային քաղաքականություն, շահառուների հետ աշխատանք, դրամահավաք և հաղորդակցություն։ 2022 թվականից նա զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնը։

Ավետիսյանը բարձրագույն կրթությունը ստացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ միջազգային տնտեսական հարաբերությունների մասնագիտությամբ։ Մասնավոր հատվածում աշխատել է «ՎԵՈՆ Արմենիա», «Տավուշ Տեքստիլ» և «Ականաթ» ընկերություններում։ 2018 թվականին համահիմնադրել է «Քաղաքական երկխոսություն» հասարակական կազմակերպությունը և մինչև 2022 թվականը զբաղեցրել է գործադիր տնօրենի պաշտոնը։ Ավետիսյանն ամուսնացած է։ Պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։

2025 թվականից Ավետիսյանը ներգրավված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերում։ Նա համակարգել է 2025 թվականի «Հայրենիք և հավերժություն» համահայկական դրամահավաք-արշավը։ Արշավի արդյունքում հավաքագրվել է շուրջ 17 մլն ԱՄՆ դոլար, ինչը մոտ 30%-ով գերազանցել է վերջին տարիների միջին ցուցանիշը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին՝ Հայաստանի և Սփյուռքի ներուժը Հայաստանի զարգացման և ամրապնդման շուրջ համախմբելու նպատակով։ Ավելի քան երեք տասնամյակ Հիմնադրամն իրականացնում է ենթակառուցվածքային, կրթական, առողջապահական, սոցիալական և զարգացման այլ ծրագրեր՝ ծառայելով որպես Հայաստան–Սփյուռք համագործակցության համահայկական հարթակ։ Հիմնադրամը նաև համախմբել է համահայկական ներուժը՝ հումանիտար ճգնաժամերին և այլ հրատապ մարտահրավերներին արձագանքելու համար։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներ
Ամենադիտված