Պուտինը երկուշաբթի կընդունի Հնդկաստանի արտգործնախարարին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի Կրեմլում կընդունի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Պեսկովի խոսքով՝ Պուտինն այսօր աշխատում է Կրեմլում և առաջիկա ժամերին հանդիպելու է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հնդկաստանի արտգործնախարարին։
Ջայշանկարն արդեն հանդիպել է ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Դենիս Մանտուրովի հետ։ Նախատեսված է նաև նրա հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն