Անտառային հրդեհի պատճառով ավելի քան 40 հազար մարդ տարհանվել է
Արտակարգ Պատահար
ԱՄՆ-ի Նևադա նահանգում՝ Ռենո քաղաքի մոտ, արագ տարածվող «Hawk» անտառային հրդեհի պատճառով ավելի քան 40 հազար մարդ տարհանվել է։ Եվս 45 հազար մարդու իշխանությունները հրահանգել են պատրաստ լինել տարհանման։
Հրդեհը բռնկվել է օգոստոսի 22-ին, իսկ հաջորդ օրն արդեն տարածվել է ավելի քան 6000 հեկտարի վրա։ Կրակը Ռենոյից մոտ 8 կմ հեռավորության վրա է։ Հրդեհի հետևանքով, ըստ հաղորդումների, վեց մարդ, այդ թվում՝ երեք հրշեջ, վիրավորվել է, այրվել են նաև մի քանի տներ։
Նևադայի նահանգապետ Ջո Լոմբարդոն Ուոշո շրջանի համար արտակարգ դրություն է հայտարարել։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են, որ հրդեհի պատճառը, ըստ նախնական տվյալների, մարդկային գործոնն է, իսկ հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն