Սոցիալական հիմնադրամը պատմել է բազմազավակ մայրերի վաղաժամկետ կենսաթոշակի մասին
Հասարակություն
Ռուսաստանում բազմազավակ մայրերը կարող են կենսաթոշակի անցնել օրենքով սահմանված ընդհանուր կենսաթոշակային տարիքից շուտ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Սոցիալական հիմնադրամը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Երեք երեխա ունեցող կանայք կարող են կենսաթոշակի անցնել 57 տարեկանում, չորս երեխա ունեցողները՝ 56, իսկ հինգ և ավելի երեխա ունեցողները՝ 50 տարեկանում։ Վաղաժամկետ կենսաթոշակի համար անհրաժեշտ է երեխաներին խնամած և դաստիարակած լինել առնվազն մինչև նրանց ութ տարեկանը, ունենալ նվազագույնը 15 տարվա ապահովագրական ստաժ և 30 կենսաթոշակային միավոր։
Գերատեսչությունից նաև հայտնել են, որ մինչև երեխայի մեկուկես տարեկան դառնալը նրա խնամքի ժամանակահատվածը ներառվում է աշխատանքային ստաժի մեջ, եթե մայրը դրանից առաջ կամ հետո պաշտոնապես աշխատել է։ Այդ ժամանակահատվածը հաշվի է առնվում նաև կենսաթոշակային միավորների հաշվարկման ժամանակ։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն