Սի Ծինփինը նշել է Մերձավոր Արևելքի գլխավոր խնդիրը
Համաշխարհային Մամուլ
Պաղեստինյան հարցը Մերձավոր Արևելքի խնդիրների հիմքում է։ Այս մասին Պեկինում Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, հայտնում է Reuters-ը։
Բանակցությունների ընթացքում Չինաստանի ղեկավարը կոչ է արել քաղաքական ճանապարհով կարգավորել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը և վերսկսել պաղեստինցիների ու Իսրայելի միջև խաղաղ բանակցությունները։ Հանդիպման պաշտոնական ամփոփագրի համաձայն՝ Սի Ծինփինը նաև հանդես է եկել Պաղեստինի՝ որպես անկախ պետության հնարավորինս արագ ստեղծման օգտին։
Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Լին Ցզյանը հայտարարել էր, որ Պեկինը դեմ է Իրանի հետ համագործակցող երկրների նկատմամբ Վաշինգտոնի միակողմանի պատժամիջոցներին՝ դրանք համարելով միջազգային իրավունքի հիմք չունեցող և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը չարժանացած միջոցներ։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել