«Երկու աթոռի վրա նստելու փորձը միշտ ճակատագրական ավարտ է ունենում». ՌԴ սենատորը զգուշացրել է Հայաստանին
Արտաքին Քաղաքական
ՌԴ սենատոր Սերգեյ Պերմինովը հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցելու դեպքում Հայաստանը տնտեսական և քաղաքական բացասական հետևանքներ կկրի Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու պատճառով։ Այս մասին նա ասել է РИА Новости-ին։
Պերմինովի խոսքով՝ ԵՄ անդամակցության ճանապարհը Հայաստանի համար կարող է տասնամյակներ տևել, մինչդեռ Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ կապերի խզման հետևանքները Երևանը կզգա անմիջապես։ Նա Փաշինյանի՝ ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու մասին հայտարարությունն անվանել է «քաղաքակրթական շրջադարձ դեպի Արևմուտք» և նշել, որ դա կարող է խորացնել Մոսկվայի ու Երևանի հարաբերությունների ճգնաժամը։
Սենատորը նաև նշել է, որ նման զարգացումների դեպքում կարող է վտանգվել անվտանգության ոլորտում համագործակցությունը, իսկ Հայաստանը կարող է կանգնել ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ առևտրային սահմանափակումների առաջ։ Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի շուկայից, էներգակիրներից և դրամական փոխանցումներից կախված Հայաստանի տնտեսության համար այդ անցումը լուրջ փորձություն կլինի։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն