Չինաստանը կոչ է արել Մերձավոր Արևելքում շահագրգիռ կողմերին վերսկսել բանակցությունները
Աշխարհ
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում ներկայիս իրավիճակը կրկին գտնվում է ճգնաժամային հանգրվանում, հաղորդում է Սինխուա գործակալությունը։
Նա հույս է հայտնել, որ շահագրգիռ կողմերը հնարավորինս շուտ կվերադառնան երկխոսության և բանակցությունների ուղի։
Վան Ին այս հայտարարությունն արել է Պեկինում Քուվեյթի արտաքին գործերի նախարար Ջարրահ Ջաբեր ալ-Ահմեդ աս-Սաբահի հետ բանակցությունների ընթացքում։
Նա հավելել է, որ առաջնահերթ խնդիրը իրավիճակի լիցքաթափումն է։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն