Փորձագետը բացատրել է՝ որքանով են վտանգավոր հավերժական սառույցներում պահպանված հնագույն վիրուսները
Գիտություն և Մշակույթ
Հավերժական սառցույթի հալման հետևանքով կարող են մեծ քանակությամբ բակտերիաներ և վիրուսներ ազատվել, սակայն մարդկանց համար դրանց վտանգը, հավանաբար, չափազանցված է։ Այս մասին РИАМО-ին հայտնել է Մոսկվայի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի երկրակրիոլոգիայի ամբիոնի վարիչ Անատոլի Բրուշկովը։
Նրա խոսքով՝ սառցույթում պահպանված միկրոֆլորան հարմարված է եղել հազարավոր տարիներ առաջ ապրած կենդանիներին, երբ մարդը հնարավոր է՝ դեռ գոյություն չի ունեցել։ Այդ պատճառով հնագույն բակտերիաների և վիրուսների մեծ մասը, ամենայն հավանականությամբ, հարմարեցված չէ մարդու օրգանիզմին։
Միաժամանակ Բրուշկովը նշել է, որ հավերժական սառցույթի կենսոլորտը դեռ բավարար չափով ուսումնասիրված չէ, ուստի վտանգավոր միկրոօրգանիզմների ի հայտ գալու հավանականությունը լիովին բացառել հնարավոր չէ։ Որպես օրինակ նա նշել է սիբիրախտի հարուցիչը, որը կարող է տասնամյակներ շարունակ պահպանվել սառցույթում։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել