Նարկոլոգը զգուշացրել է՝ առողջության համար ալկոհոլի անվտանգ չափաբաժին գոյություն չունի
Հասարակություն
Առողջության համար ալկոհոլի լիովին անվտանգ չափաբաժին գոյություն չունի․ որքան շատ է մարդը խմում, այնքան բարձր են առողջական ռիսկերը։ Այս մասին «Лента.ру»-ին հայտնել է նարկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռուսլան Իսաևը։
Մասնագետի խոսքով՝ հատկապես վտանգավոր է կարճ ժամանակահատվածում մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելը։ Դա մեծացնում է թունավորման, վնասվածքների, սրտի ռիթմի խանգարումների և այլ սուր հետևանքների հավանականությունը։
Իսաևը նաև ընդգծել է, որ սնունդը, ջուրը կամ վիտամինները չեն կարող ալկոհոլը անվտանգ դարձնել։ Սնունդը կարող է միայն դանդաղեցնել ալկոհոլի ներծծումը, իսկ ջուրը՝ օգնել խուսափել ջրազրկումից։ Ըստ մասնագետի՝ վնասի հիմնական պատճառը էթանոլն է, որը պարունակվում է բոլոր ալկոհոլային խմիչքներում։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել