Եվրամիությունը Ուկրաինային 6,1 միլիարդ եվրո կտրամադրի
Աշխարհ
Օգոստոսի 24-ին Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային 6,1 միլիարդ եվրոյի հատկացումը զենքի ձեռքբերման համար: Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական հանձնաժողովի կայքում տեղադրված հայտարարությունից։
Նշվել է, որ այդ միջոցները կօգտագործվեն հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի, հրթիռների, զինամթերքի և ռադարների ձեռքբերման համար, «որոնք Ուկրաինային շտապ անհրաժեշտ են»։
Նախորդ օրը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ էր արել եվրոպական երկրներին 2027 թվականին նախատեսված վարկի մի մասը ժամանակից շուտ տրամադրել՝ երկրի բյուջեի դեֆիցիտը ծածկելու և բանակին զենքով ապահովելու համար։
Զելենսկիի գրասենյակը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն արդեն իսկ ծախսել է տարեվերջին նախատեսված միջոցները անօդաչու թռչող սարքերի և այլ «անհետաձգելի պաշտպանական կարիքների» գնման վրա։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն