Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը դիմել է Ռուսաստանին
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդրյու Բերնհեմը հայտարարել է, որ Լոնդոնը շարունակելու է աջակցել Ուկրաինային՝ մինչև հակամարտության արդար և կայուն խաղաղ կարգավորման հասնելը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
«Ռուսաստանը չպետք է որևէ կասկած ունենա մեր վճռականության հարցում։ Մենք հետ չենք կանգնի, մինչև արդար և կայուն խաղաղություն չհաստատվի»,- ասվում է Բերնհեմի հայտարարության մեջ։
Հայտարարությունը տարածվել է Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ Բերնհեմի՝ Կիև կատարած այցի ընթացքում։ Սա նրա առաջին արտասահմանյան այցն է վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Բրիտանիան պատրաստվում է Ուկրաինային փոխանցել տվյալներ՝ երկրի տարածքում հեռահար SCALP հրթիռների արտադրության համար։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն