Էստոնիայի վարչապետը խոսել է Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ի վրա «հարձակման» մասին
Աշխարհ
Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հարձակվի Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների վրա։ Նրա խոսքերը մեջբերել է Европейская правда թերթը։
Նա պնդել է, որ Մոսկվան «գնահատում է ՆԱՏՕ-ի ուժն ու հզորությունը»՝ գիտակցելով, որ «հարձակվել պետք չէ»։ «Այնուամենայնիվ, ռազմական դաշինքը դեռ պետք է ներդրումներ կատարի պաշտպանության մեջ և աջակցի Ուկրաինային», -պնդել է վարչապետը։ Միխալը նաև խոսել է Եվրոպայում տեղի ունեցող ենթադրյալ «հիբրիդային պատերազմի» մասին։
«Հետևաբար, իմ պատասխանը կլինի հետևյալը. այս պահին անմիջական սպառնալիք չկա։ Ռուսաստանը հասկանում է սա, բայց, միևնույն ժամանակ, անում է ամեն ինչ, որպեսզի բոլորը մտահոգված լինեն իր սեփական անվտանգությամբ, այլ ոչ թե Ուկրաինայի», - հայտարարել է Միխալը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն