Ֆինլանդիան Ռուսաստանից մեկ խնդրանքով նոտա է ստացել
Աշխարհ
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանից նոտա է ստացել, որով խնդրում են արգելել Հելսինկիում Ռուսաստանի դեսպանատան մոտ Պետդումայի ընտրությունների ժամանակ ցույցերը, հաղորդում է Yle-ն՝ հղում անելով Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությանը։
Արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ֆինլանդիան ստացել է Ռուսաստանի դեսպանատանը ընտրատեղամաս բացելու մասին ծանուցում։ Նրանք նշել են, որ Ռուսաստանը խնդրել է Ֆինլանդիային ուժեղացնել անվտանգության միջոցառումները ընտրատեղամասում, «ներառյալ դեսպանատան մոտ ցույցեր կազմակերպելու հնարավոր ժամանակավոր արգելքը»։
Արտգործնախարարությունը դեռևս չի հայտարարել, թե ինչպես է Հելսինկին արձագանքելու Մոսկվայի խնդրանքին։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել