Մերցի համար վաղաժամ հրաժարական են կանխատեսել
Աշխարհ
Գերմանացիների մեծ մասը կարծում է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կհեռանա պաշտոնից մինչև իր լիազորությունների ավարտը՝ 2029 թվականը։ Այս մասին են վկայում DPA-ի պատվերով YouGov հարցման արդյունքները։
Հետազոտության համաձայն՝ հարցվածների 36%-ը կարծում է, որ Մերցը կհեռանա՝ մինչև Բունդեսթագի հերթական ընտրությունները, բայց կշարունակի պաշտոնավարել մինչև 2026 թվականի վերջը։ 18%-ն ակնկալում է, որ նա այս տարի հրաժարական կտա։ Միայն 29%-ն է կարծում, որ Մերցը կգործի մինչև 2029 թվականը: Եվս 17%-ը դժվարացել է պատասխանել:
Հարցվածների 67%-ը նշել է, որ կառավարության վերադասավորումները հանգեցրել են կանցլերի հեղինակության կորստի։ Մեծամասնությունը որպես ամենահարմար իրավահաջորդ՝ նշել է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի վարչապետ Հենդրիկ Վուստին։ Հարցումն անցկացվել է օգոստոսի 14-17-ը 2091 մարդկանց շրջանում։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել