Հասկանում եմ Տուսկի դրդապատճառները «Հյուսիսային հոսքի» հարցում․ Պուտին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հասկանում է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի դրդապատճառները, ով քննադատում է «Հյուսիսային հոսք 2» նախագիծը: Ռուսաստանի նախագահն ինքն է այս մասին հայտարարել «Ռոսիա» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։
Պուտինն ասել է, որ Տուսկի հետ հանդիպել է խողովակաշարի շինարարության նախապատրաստական աշխատանքների և շինարարության ընթացքում։
«Պարոն Տուսկն այդ ժամանակ նաև վարչապետ էր, և ես հասկանում եմ Լեհաստանի ներկայիս կառավարության դիրքորոշման դրդապատճառները: Դրդապատճառները շատ պարզ են՝ տնտեսական նպատակահարմարություն», - ասել է նախագահը։
Նա բացատրել է, որ ներկայումս Լեհաստանով անցնում է մեկ գազամատակարարման գիծ՝ «Յամալ-Եվրոպան», և մի ժամանակ մշակվում էր նաև երկրորդը, բայց, ի վերջո, որոշում է կայացվել կառուցել երկրորդ գիծը Բալթիկ ծովի հատակով՝ «առաջին հերթին տնտեսական բնույթի» ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Սա հանգեցրել է նրան, որ Լեհաստանը ռուսական ածխաջրածինների տարանցումից ստանում է ավելի քիչ եկամուտ։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել