«ՀՀ երկաթուղին ՀՀ սեփականությունն է, և այն կտնօրինենք այնպես, ինչպես ուզում ենք»․ Փաշինյան
Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի երկաթուղին Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, և պետությունն ունի այն տնօրինելու իրավունք։ Նա նշել է, որ կառավարությունը ռուսական կողմին առաջարկում է երկաթուղու կոնցեսիոն կառավարումը փոխանցել երրորդ կողմի՝ հարցը բարեկամական եղանակով լուծելու նպատակով։
«Մենք պետք է հասնենք լուծման։ ՀՀ երկաթուղին ՀՀ սեփականությունն է։ Սեփականություն նշանակում է՝ մենք կարող ենք դա տնօրինել այնպես, ինչպես մենք ուզում ենք։ Մենք ասել ենք՝ ինչպես ենք ուզում տնօրինել, և մենք կտնօրինենք էնպես, ինչպես ուզում ենք»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ եթե որևէ այլ տարբերակ չմնա, Հայաստանը կօգտվի դրա համար նախատեսված իրավական մեխանիզմներից։ «Մենք չենք ուզում գնալ այդ ճանապարհով, բայց եթե պարզվի՝ չկա ոչ մի տարբերակ, կգնանք այդ ճանապարհով։ Լուծելու ենք հարցը, չկա ուրիշ տարբերակ պարզապես»,- եզրափակել է վարչապետը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն