Կանխատեսվել է շնաձկների հայտնվելը Սև ծովում
Հասարակություն
Կլիմայի տաքացման ներկայիս միտման շարունակման դեպքում Սև ծովում կարող են ավելի հաճախ հայտնվել խոշոր ձկներ, այդ թվում՝ շնաձկներ և թյունոսներ։ Այս մասին NSN-ին հայտնել է Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի ձկնաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Կասումյանը։
Գիտնականի խոսքով՝ շնաձկներն ու թյունոսները երբեմն արդեն մուտք են գործում Սև ծով, սակայն նման դեպքերը չափազանց հազվադեպ են։ Կլիմայի հետագա տաքացման դեպքում դրանց հաճախականությունը կարող է աճել։
Կասումյանը նշել է, որ Սև ծովի աղիությունը Համաշխարհային օվկիանոսի համեմատ ավելի ցածր է, սակայն շնաձկների որոշ տեսակներ կարող են հարմարվել նման պայմաններին։ Նրա խոսքով՝ ջերմաստիճանի շարունակական բարձրացման դեպքում գիշատիչ ձկների հանդիպման դեպքերը կարող են ավելի հաճախակի դառնալ նաև Հեռավոր Արևելքում։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել