Այսօր զորամասում մահացած զինծառայող Հայկը 2 երեխաների հայր էր. մանրամասներ
Լուսանկարներ
Այսօր զորամասում մահացած զինծառայող Հայկը 2 երեխաների հայր էր, ընտանիքը սպասում էր 3-րդ բալիկին։
Spitnik Արմենիա-ի փոխանցմամբ՝ Հայկի կինը՝ Նարինեն, աշխատում է խանութում։ Սիսիանցիները նրանց ընտանիքը բնութագրում են որպես հայկական ավանդական և հավատացյալ ընտանիք։ Նրանց խոսքով՝ Հայկը հաճախ մասնակցում էր պատարագների։
Վերջին շրջանում Հայկը ծանր կորուստներ էր ունեցել․ քաղցկեղից մահացել էին նրա հայրն ու մայրը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել։
Սիսիանում տեղի ունեցածը մեծ ցնցում է առաջացրել։ Հայկի մահվան պատճառներն ու հանգամանքները դեռևս հայտնի չեն։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն