ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում է. քննարկվում է կառավարության ծրագիրը. թեժ նիստ է ընթանում Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այս պահին «Օրանժ Ֆիթնես»-ում են Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե ՊՆ-ում վերջին ողբերգական դեպքերը հունից հանել են Նիկոլ Փաշինյանին. «Իրավունք» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ինչո՞ւ են խուզարկում Լևոն Քոչարյանի տունը․ կոմիտեն խոսում է կոռուպցիոն վարույթի մասին Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ» «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները. «Իրավունք» Թող հասկանա «Где раки зимуют». «Իրավունք» 

Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը կարող է փոխել իր արտաքին քաղաքականությունը՝ առանց փոխելու իր պետական ինքնությունը։ Կարող է խաղաղության քաղաքականություն որդեգրել՝ առանց իր նախորդ պետական շրջանը «կոնֆլիկտի Հանրապետություն» հայտարարելու։ Կարող է նոր տնտեսական ռազմավարություն ընդունել, նոր սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, նույնիսկ ամբողջությամբ վերափոխել պետական կառավարման համակարգը։ Բայց եթե խոսքը իսկապես նոր Հանրապետության մասին է, ապա այստեղ արդեն այլ չափանիշներ են գործում։

Նոր Հանրապետությունը չի կարող ծնվել միայն մեկ անձի կամքից կամ ելույթից։ Այն չի կարող ծնվել կառավարության ծրագրից։ Այն չի կարող ծնվել քաղաքական կարգախոսից։ Եվ, առավել ևս, չի կարող ծնվել Հայաստանի պատմությունը վերաիմաստավորելու միջոցով։ Հենց այստեղ է ծագում այն հարցը, որ այսօր Հայաստանի իշխանությունը պարտավոր է պատասխանել ոչ թե ընդդիմությանը, ոչ թե որևէ առանձին քաղաքական ուժի, այլ ամբողջ հասարակությանը՝ ո՞վ, ե՞րբ և ի՞նչ իրավական հիմքով որոշեց, որ մենք այլևս Երրորդ Հանրապետությունում չենք ապրում։ Որտե՞ղ է այդ սահմանագիծը։ Ո՞ր իրավական ակտով է Երրորդ Հանրապետությունն ավարտվել։ Ո՞ր հանրաքվեով է Հայաստանի ժողովուրդը որոշել, որ սկսվում է «չորրորդ հանրապետությունը»։ Որտե՞ղ է նոր Սահմանադրությունը։ Որտե՞ղ է պետական կառավարման այն նոր համակարգը, որը մեզ թույլ է տալիս ասել՝ մենք արդեն ապրում ենք այլ Հանրապետությունում։ Եթե այդ ամենը չկա, ապա ինչի՞ մասին է խոսքը։

Նոր Հանրապետությո՞ւն, թե՞ Հայաստանի Հանրապետության քաղաքական զարգացման նոր փուլ։ Սա պարզապես անվանման հարց չէ։ Սա Հայաստանի պետականության շարունակականության մասին սկզբունքային հարց է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանը թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում են «չորրորդ հանրապետություն»։ Նրա ձևակերպմամբ, Երրորդ Հանրապետությունը հիմնված էր «կոնֆլիկտի, հակամարտության տրամաբանության» վրա, իսկ «չորրորդ հանրապետությունը» ձևավորվում է «խաղաղության տրամաբանությամբ»։ Նա իր այդ տեսլականը կապեց նաև «իրական Հայաստանի» գաղափարախոսության և կառավարության 2026–2031 թվականների ծրագրի հետ։ Այս հայտարարությունը չի կարելի պարզապես հերթական քաղաքական կարգախոս համարել։ Այն շատ ավելի խորքային հարց է առաջադրում. արդյո՞ք իշխանությունը պարզապես հայտարարում է Հայաստանի քաղաքական զարգացման նոր փուլի մասին, թե՞ փորձում է ձևակերպել Հայաստանի պետականության նոր՝ «չորրորդ հանրապետության» փուլը։

Եթե խոսքը առաջինի մասին է, ապա խնդիրը հիմնականում անվանման հարց է։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ունենալ խաղաղության նոր ռազմավարություն, նոր արտաքին քաղաքականություն և զարգացման նոր հայեցակարգ՝ մնալով նույն պետությունը։ Բայց եթե խոսքը երկրորդի մասին է, ապա իշխանությունը պետք է ներկայացնի դրա պետաիրավական հիմքը։ Որովհետև Հայաստանը կարող է փոխել իր քաղաքականությունը՝ առանց փոխելու իր պետական ինքնությունը, իսկ իր պետական կարգը կարող է փոխել միայն ժողովրդի ու Սահմանադրության միջոցով։ Սա է ամբողջ խնդրի միջուկը։ Եվ հենց այստեղ «չորրորդ հանրապետության» գաղափարը բախվում է իր առաջին լուրջ հակասությանը։ Հայաստանը չի սկսվել 2018 թվականին։ Հայաստանը չի սկսվել 2026 թվականին։ Հայաստանը չի սկսվում և ավարտվում որևէ վարչապետի իշխանության ժամկետով։ Հայաստանի պետականությունը շատ ավելի երկար պատմություն ունի, քան ցանկացած կառավարություն, կուսակցություն կամ քաղաքական գաղափարախոսություն։ Մենք ունեցել ենք Առաջին Հանրապետություն։ Մենք ունեցել ենք խորհրդային պետականության երկար ժամանակաշրջանը։ Մենք ունենք 1991 թվականին ժողովրդի կամքով վերականգնված անկախ Հայաստանի Հանրապետությունը։

Եվ այստեղ անհրաժեշտ է հիշել ամենակարևոր փաստը։ 1991 թվականի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը քվեարկել է անկախության օգտին, ոչ թե կոնֆլիկտի։ Ժողովուրդը չի քվեարկել «կոնֆլիկտի Հանրապետության» օգտին։ Նման հարց չի եղել։ Հետևաբար այսօր Երրորդ Հանրապետության պատմական ծնունդը հետադարձաբար ներկայացնել որպես «կոնֆլիկտի տրամաբանության» արդյունք՝ նշանակում է անկախության ակտի պատմական իմաստը փոխարինել դրա հետագա ծանրագույն հետևանքներից մեկով։

Այո՛, անկախ Հայաստանը հայտնվեց Ղարաբաղյան հակամարտության և պատերազմի մեջ։ Այո՛, պատերազմը դարձավ մեր պետականության պատմության ամենացավոտ և ողբերգական էջերից մեկը։ Բայց պատերազմը Հայաստանի անկախության նպատակը չէր։ Պատերազմը պատմական հանգամանք էր, ոչ թե պետության ստեղծման գաղափարը։

Այս տարբերությունը չտեսնելը նշանակում է ամբողջ Երրորդ Հանրապետությունը նույնացնել նրա ամենածանր խնդրի հետ։ Իսկ Երրորդ Հանրապետությունը շատ ավելին էր։ Այն անկախության հանրաքվեն էր։ Այն պետականության վերականգնումն էր։ Այն Սահմանադրությունն էր։ Այն բանակի ստեղծումն էր։ Այն դիվանագիտական ծառայությունն էր։ Այն պետական ինստիտուտների ձևավորումն էր։ Այն տնտեսական և սոցիալական կյանքի նոր համակարգի ստեղծումն էր։ Այն անկախ Հայաստանում ծնված մի ամբողջ սերնդի կյանքն էր։ Այն մարդկանց աշխատանքն էր, ովքեր իրենց կյանքի տասնամյակները նվիրեցին անկախ պետության կառուցմանը։

Եվ այն մարդկանց հիշողությունն էր, ովքեր զոհվեցին՝ հավատալով, որ զոհվում են Հայաստանի համար։ Այս ամբողջ պատմությունը մեկ բառով՝ «կոնֆլիկտ» անվանելը պատմական ամբողջական նկարագրություն չէ։ Դա քաղաքական մեկնաբանություն է։ Խաղաղությունը, իհարկե, պետք է ողջունել։ Հայաստանի համար խաղաղությունը ոչ միայն ցանկալի, այլև կենսական անհրաժեշտություն է։ Եթե Հայաստանը մտնում է կայուն խաղաղության նոր փուլ, դա կարող է լինել մեր պետականության պատմության ձեռքբերումներից մեկը։ Բայց խաղաղությունը Երրորդ Հանրապետության մահվան վկայականը չէ։ Եվ եթե այսօր Հայաստանը կարողանում է առաջ շարժվել դեպի խաղաղություն, ապա այդ խաղաղությունը պետք է ներկայացվի որպես Հայաստանի պետականության զարգացման արդյունք, ոչ թե որպես նախկին Հայաստանի պատմական մեղադրական դատավճիռ։ Այստեղ էլ իշխանության համար կա շատ ավելի ազնիվ ձևակերպման հնարավորություն։ Կարելի էր ասել. «Երրորդ Հանրապետությունը մտնում է նոր՝ խաղաղության և զարգացման քաղաքական փուլ»։ Այս ձևակերպումը ոչ մեկի պատմական ինքնությունը չի ջնջում։ Բայց «չորրորդ հանրապետություն» հասկացությունը մեկ այլ իմաստ է ստեղծում։ Այն ենթադրում է, որ ինչ-որ բան ավարտվել է, և ինչ-որ նոր բան է սկսվել։ Եվ եթե այդպես է, հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ ի՞նչն է ավարտվել։ Պետության իրավական ինքնությո՞ւնը։ Սահմանադրական համակա՞րգը։ Պետական ինստիտուտնե՞րը։ Ժողովրդի որոշո՞ւմը։ Թե՞ պարզապես իշխանության քաղաքական գնահատականը նախորդ շրջանի նկատմամբ։

Նոր Հանրապետությունը պետք է ունենա իրական պետական-իրավական բովանդակություն։ Հայաստանը չի դառնում «իրական» կամ «անիրական»՝ կախված նրանից, թե տվյալ պահին իշխանությունն ինչ քաղաքական հայեցակարգ է առաջարկում։ Այստեղ է, որ «իրական Հայաստան» և «չորրորդ հանրապետություն» հասկացությունները կարող են ստեղծել պատմական բաժանման վտանգավոր տրամաբանություն։ Որովհետև, եթե այսօր մեզ ասում են՝ «սա է իրական Հայաստանը», վաղը մեկ ուրիշ իշխանություն կարող է հայտարարել՝ «ոչ, իրական Հայաստանը սա չէ»։ Եվ այդ դեպքում Հայաստանի պատմությունը կդառնա իշխանությունների հերթափոխին համապատասխան փոխվող պատմություն։ Սա արդեն վտանգավոր է։ Որովհետև պետությունը կառավարությունից մեծ է։ Պատմությունը իշխանությունից մեծ է։ Հայաստանը իշխանությունից մեծ է։ Եվ հենց այդ պատճառով ոչ մի վարչապետ իրավունք չունի իր քաղաքական ժամանակաշրջանը վերածել Հայաստանի պատմության նոր սկզբի։ Իշխանությունները գալիս են և գնում են։ Հայաստանը մնում է։ Ըստ էության, վաղը կարող ենք հայտնվել նույն տրամաբանության մեջ, երբ յուրաքանչյուր քաղաքական իշխանություն իր գալուստը կհայտարարի որպես նոր Հանրապետության սկիզբ։

Եվ դա արդեն պետականություն չէ։ Դա քաղաքական բրենդավորում է։ Հայաստանի Հանրապետությունը չի ծնվել մեկ անձի հայտարարությամբ։ Այն չի ստեղծվել կառավարության ծրագրով։ Այն չի ստեղծվել որևէ կուսակցության գաղափարախոսությամբ։

Այն ստեղծվել է ժողովրդի կամքով, պատմությամբ, պայքարով, կորուստներով, աշխատանքով և սերունդների ներդրմամբ։ Այդ պատճառով որևէ իշխանություն իրավունք չունի Հայաստանի պատմությունը բաժանել «ճիշտ» և «սխալ» Հանրապետությունների։ Առաջին Հանրապետությունը մերն է։ Խորհրդային Հայաստանը մեր պատմությունն է։

Երրորդ Հանրապետությունը մեր անկախ պետությունն է։ Ու եթե որևէ իշխանություն կարծում է, թե կարող է իր քաղաքական ներկան դարձնել Հայաստանի պատմական սկիզբը, ապա պետք է հիշի մի պարզ ճշմարտություն. իշխանությունները գալիս են ու գնում են, քաղաքական դարաշրջանները փոխվում են, բայց Հայաստանը մնում է։ Եվ հենց դրա համար Հայաստանի պատմությունը չի կարելի վերանվանել հրամանագրով, ելույթով կամ քաղաքական կարգախոսով։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում է. քննարկվում է կառավարության ծրագիրը. թեժ նիստ է ընթանումՀակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այս պահին «Օրանժ Ֆիթնես»-ում ենՔանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե ՊՆ-ում վերջին ողբերգական դեպքերը հունից հանել են Նիկոլ Փաշինյանին. «Իրավունք»Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»Ինչո՞ւ են խուզարկում Լևոն Քոչարյանի տունը․ կոմիտեն խոսում է կոռուպցիոն վարույթի մասինՍյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»«Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները. «Իրավունք»Թող հասկանա «Где раки зимуют». «Իրավունք»Իրավապահները ներխուժել են Լևոն Քոչարյանի տուն«Հրապարակ»․ Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել «Հրապարակ»․ ՌՈ պետը գործի է անցել Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»Ուռուցքաբանը թվարկել է այն սննդամթերքները, որոնք կարող են կանգնեցնել քաղցկեղի բջիջների աճը Այս կենդանակերպի նշաններին ամբողջ ամիս կհաջորդի հաջողությունների շարքը Ռուսաստանը չի հանդուրժի նեոնացիզմը Ուկրաինայում․ ՊուտինԻրազեկում՝ Խաչվերացին («Սըրբխեչին») հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու վերաբերյալՆԱՏՕ-ի երկրները չեն կարողանա «անպատիժ» մնալ Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելիս․ ԼավրովՈվ է Մանե Մխոյանի ամուսինը. դերասանուհու հարսանիքի բացառիկ կադրերն ու հայտնի հյուրերը (Լուսանկարներ)Հասկանում եմ Տուսկի դրդապատճառները «Հյուսիսային հոսքի» հարցում․ ՊուտինՍաստիկ շոգը կշարունակվի՞․ Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսի 25-26-ին «Շատ համեստ, խելոք երեխա էր». հարեւանները՝ բանակում սպшնված 22-ամյա Էդգարի մասին (տեսանյութ) Մերցի համար վաղաժամ հրաժարական են կանխատեսելԻրանը հայտարարել է նոր խոշոր գազային հանքավայրի հայտնաբերման մասինՊուտինը նոր հրամանագիր է ստորագրելԶելենսկին խոսել է «Հյուսիսային հոսք 2»-ի պայթյուններին Կիևի մասնակցության մասինԶոհեր՝ առանց պատերազմի․ ի՞նչ է կատարվում բանակում․ Սեյրան Օհանյան (տեսանյութ) Սեպտեմբերյան ցնցումներ. այս երկու կենդանակերպի նշանները կվերաշարադրեն իրենց կյանքի պատմությունները 2026 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ն պետք է օգտագործի շումերական պարտքի մարման մեթոդը․ NYT«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի արևմուտքում անտառային հրդեհների պատճառով՝ արտակարգ դրություն է հայտարարվել․ բնակիչներին խորհուրդ է տրվել տարհանվելՍելենա Գոմեսի ամուսինը հինգ օրում նիհարել է՝ պիցցա ուտելովԵրբ է Թուրքիայից բենզինով լի առաջին տանկերը ժամանելու Ռուսաստան․ ԶԼՄՓաշինյանն այսօր կարդում էր Երրորդ Հանրապետության մահախոսականը․ Նահապետյան (տեսանյութ) Ողբերգական դեպք էլիտար շենքում․ աշխատակիցը 7-րդ հարկից վայր է ընկել վերելակի հորանի մեջ եւ մահացել Կանխատեսվել է շնաձկների հայտնվելը Սև ծովումԱՄՆ նախագահի թեկնածուն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ համագործակցությանըChatGPT-ն նոր հնարավորություն ունի Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ Արևմուտքը համաշխարհային պարենային ճգնաժամը կանխելու երեք պայման է նշելԱրմավիրի մարզում 4 անչափահաս ծեծի են ենթարկել 13-ամյա տղային՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ Սիրիան և Իսրայելը գաղտնի բանակցություններ են վարել ՀորդանանումԸնդդիմությունը հիմա պետք է վրան դներ Տիգրանաշենում ու այնտեղից դուրս չգար․ ի՞նչ եք անում ԱԺ-ում (տեսանյութ) Աշխարհի ամենատհաճ երկրներից մեկն է. Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ Իրանը սպառնացել է արգելափակել նավթի արտահանումը Հորմուզի նեղուցովՉենք նահանջի․ Մեծ Բրիտանիան՝ Ռուսաստանին. Երևանն ազատ է լքել ՀԱՊԿ-ը․ Պեսկով (տեսանյութ)
Ամենադիտված