Սմարթֆոնի հիշողությունն ազատելու անսպասելի միջոց է նշվել
Գիտություն և Մշակույթ
Android սմարթֆոններում Google-ի ներկառուցված որոշ գործառույթներ կարող են զգալի տարածք զբաղեցնել սարքի հիշողությունում։ MakeUseOf-ի լրագրող Շիմուլ Սուդը պատմել է, որ ընդամենը մեկ գործառույթ անջատելով՝ կարողացել է ազատել գրեթե 6 ԳԲ տարածք։
Խոսքը «Տեղադրության պատմություն» (Location History) գործառույթի մասին է, որն ավտոմատ հետևում է օգտատիրոջ տեղաշարժերին և պահպանում այցելած վայրերի մասին տվյալները։ Այն օգտագործվում է նաև անհատականացված առաջարկությունների համար, սակայն ցանկության դեպքում հնարավոր է անջատել։
Դրա համար անհրաժեշտ է Google Maps-ում բացել «Ձեր ժամանակագրությունը» (Your Timeline), անցնել տեղադրության և գաղտնիության կարգավորումներ ու ընտրել գործողություններն անջատելու և ջնջելու տարբերակը։ Մասնագետի խոսքով՝ եթե Android սմարթֆոնում մշտապես հիշողության պակաս կա, արժե ստուգել նաև Google Maps-ի այս կարգավորումը։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել