Unilever-ը հրաժարվում է սննդի բիզնեսից և կենտրոնանում գեղեցկության ու խնամքի միջոցների վրա
Աշխարհ
Unilever-ը փոխում է իր բիզնես մոդելը՝ աստիճանաբար հրաժարվելով սննդամթերքի ակտիվներից և կենտրոնանալով գեղեցկության, անձնական խնամքի ու կենցաղային ապրանքների վրա։ Reuters-ի փոխանցմամբ՝ ընկերությունը հույս ունի այս կերպ արագացնել աճը և բարձրացնել իր շուկայական արժեքը՝ մոտենալով ավելի մասնագիտացված մրցակիցներին։
Dove, Axe և Cif ապրանքանիշերի սեփականատերն արդեն առանձնացրել է պաղպաղակի բիզնեսը, իսկ մարտին շուրջ 65 միլիարդ դոլար արժողությամբ գործարք է կնքել՝ սննդի ստորաբաժանումը ամերիկյան McCormick-ի հետ միավորելու համար։ Ներդրողները, սակայն, դեռ զգուշավոր են և սպասում են ապացույցների, որ ավելի պարզեցված կառուցվածքն իսկապես կապահովի ավելի բարձր եկամտաբերություն։
Reuters-ի զրուցակիցների գնահատմամբ՝ Unilever-ին կարող է անհրաժեշտ լինել երեք-չորս եռամսյակ շարունակ գրանցել վաճառքի ծավալների կայուն աճ՝ շուկայի վստահությունը լիարժեք վերականգնելու համար։ Ընկերությունն արդեն որոշակի առաջընթաց է արձանագրել․ հուլիսին վաճառքի ծավալները հասել էին ավելի քան մեկ տասնամյակի ամենաբարձր մակարդակին։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել