Ռուսական լրատվամիջոցները անդրադարձել են Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը և զանգվածային հետախուզություններին
Հայաստան
Հայաստանում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունից հետո մի քանի տասնյակ հասցեներում խուզարկություններ և այլ քննչական գործողություններ են իրականացվում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Ավելի վաղ Քոչարյանի գրասենյակից հայտնել էին, որ երեքշաբթի վաղ առավոտյան նախկին նախագահը ձերբակալվել և տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Թե կոնկրետ ինչ հիմքով է նա ձերբակալվել, առայժմ պաշտոնապես չի հաղորդվել։ «Իշխանություն» առցանց պարբերականի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտե է տեղափոխվել նաև Քոչարյանի որդին՝ Սեդրակը։
Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դեռ հունիսին հայտնել էր, որ քննվող գործը վերաբերում է 2004-2009 թվականներին անշարժ գույքի հետ կապված գործարքներին։ Նրա խոսքով՝ Քոչարյանն այդ գործարքների հետ առնչություն չունի, իսկ առաջադրված մեղադրանքները կեղծ են։ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահն է եղել 1998-2008 թվականներին։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել