Ամուրի գազաքիմիական համալիրում բռնկված հրդեհը տեղայնացվել է
Ռուսաստան
Ամուրի գազաքիմիական համալիրում բռնկված հրդեհը տեղայնացվել է։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ձեռնարկության մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը բռնկվել է համալիրի շինարարական հարթակի տարածքում։ Դեպքից հետո սկսվել է գործարկման և կարգաբերման աշխատանքների փուլում գտնվող սարքավորումների աշխատանքի դադարեցումը։
Ձեռնարկության տվյալներով՝ հարակից տարածքների բնակիչների համար վտանգ չկա, տուժածների մասին տեղեկություններ նույնպես չեն ստացվել։ Հրդեհի պատճառները և հասցված վնասի չափը պարզվում են։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել