Բիթքոյնի արժեքը մայիսի 15-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 81 հազար դոլարը
Համաշխարհային Մամուլ
Բիթքոյնի արժեքը երեքշաբթի աճել է շուրջ 4%-ով՝ առևտրի ընթացքում գերազանցելով 81 հազար դոլարը։ Նման մակարդակ վերջին անգամ գրանցվել էր մայիսի 15-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով առևտրային տվյալներին։
CoinMarketCap-ի տվյալներով՝ Երևանի ժամանակով 10:44-ի դրությամբ բիթքոյնի արժեքը մեկ օրվա ընթացքում աճել էր 4,14%-ով՝ հասնելով մոտ 80,5 հազար դոլարի։ Առևտրի ընթացքում կրիպտոարժույթի առավելագույն գինը կազմել է 81 272 դոլար։
Բիթքոյնի համար նախորդ երեք եռամսյակները անկումային էին։ Հունիսի սկզբին դրա արժեքը 2024 թվականի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ նվազել էր 60 հազար դոլարից, իսկ հունիսի ընթացքում կրիպտոարժույթը կորցրել էր իր արժեքի շուրջ 20%-ը։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել