Ռուսաստանում կարճաժամկետ ավանդների տոկոսադրույքներն աճել են
Ռուսաստան
Ռուսաստանի խոշորագույն բանկերը վերջին մեկ ամսվա ընթացքում բարձրացրել են կարճաժամկետ ավանդների միջին տոկոսադրույքները՝ չնայած հիմնական տոկոսադրույքի շարունակական նվազմանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ֆինուսլուգի» ֆինանսական հարթակի տվյալներին։
Ռուսաստանի կապիտալով 20 խոշորագույն բանկերում մինչև մեկուկես տարի ժամկետով ավանդների միջին տոկոսադրույքներն աճել են 0,05-0,38 տոկոսային կետով։ Երեքամսյա ավանդների դեպքում 20 բանկերից յոթը տոկոսադրույքները բարձրացրել են մինչև 5,5 տոկոսային կետով, իսկ վեցամսյա ավանդների դեպքում ութ բանկերում աճը կազմել է մինչև 0,8 տոկոսային կետ։
Փորձագետների գնահատմամբ՝ այս կերպ բանկերը փորձում են պահպանել հաճախորդներին և կանխել նրանց միջոցների արտահոսքը։ Հակառակ դեպքում ավանդների նվազումը կարող է սահմանափակել վարկավորման ֆինանսավորումը և բացասաբար ազդել բանկերի եկամուտների վրա։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել