Կոկորդիլոսը հոշոտել է գետն ընկած տղամարդուն
Աշխարհ
Հնդկաստանում 45-ամյա տղամարդը սայթաքել է գետի ափին, ընկել ջուրը և դարձել կոկորդիլոսի զոհ։ Դեպքը տեղի է ունեցել Գուջարաթ նահանգի Վադոդարա քաղաքի ծայրամասում, հայտնում է The Times of India-ն։
Ռանչհոդ Ռաթհոդը քայլելիս է եղել Վիշվամիտրի գետի ափով, երբ սայթաքել և ընկել է մուսոնային անձրևների հետևանքով վարարած գետը։ Մինչ տղամարդը կկարողանար դուրս գալ ջրից, նրան բռնել է կոկորդիլոսը և, չնայած փրկվելու նրա փորձերին, քաշել խորքը։
Տեղացիները նույն օրը որոնողական աշխատանքներ են սկսել և ուշ երեկոյան գետից դուրս բերել տղամարդու մարմնի մնացորդները։ Վիշվամիտրի գետում հարյուրավոր կոկորդիլոսներ են բնակվում, ինչի պատճառով իշխանությունները պարբերաբար բնակիչներին հորդորում են հեռու մնալ ջրից, հատկապես անձրևների սեզոնին։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը