Լեհաստանի ընդդիմությունը կոչ է արել դադարեցնել ուկրաինացիներին տրամադրվող սոցիալական աջակցությունը
Աշխարհ
Լեհաստանի ազգայնական «Կոնֆեդերացիա» կուսակցությունն Ուկրաինայի Անկախության օրը կազմակերպել է «Զրոյական սոցիալական աջակցություն ուկրաինացիներին» խորագրով արշավ։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է կուսակցության պատգամավոր Աննա Շվերգոցկան։
Պատգամավորը հրապարակել է նաև տեսանյութեր, որոնցում երևում են Ուկրաինային աջակցություն տրամադրելու դեմ ուղղված պաստառներով բեռնատարներ։
Ավելի վաղ ֆինն քաղաքական գործիչ Արմանդո Մեման հայտարարել էր, որ «Ցանկացողների կոալիցիան» Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն է տրամադրում՝ վերազինման համար ժամանակ շահելու նպատակով։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել