Ռուսաստանը վերահսկողության տակ կվերցնի Օդեսան և Խարկովը. Պետդումա
Ռուսաստան
ՌԴ Պետդումայի պատգամավոր, պահեստազորի գեներալ-մայոր Լեոնիդ Իվլևը հայտարարել է, որ Ուկրաինայի այն շրջանները, որոնք նախկինում ընդգրկված են եղել Ռուսական կայսրության կազմում, Ռուսաստանի «պատմական տարածքներն» են։ Այս մասին նա ասել է «Գազետա.Ru»-ին՝ անդրադառնալով Օդեսան և Խարկովը Ռուսաստանի վերահսկողության տակ վերցնելու հնարավորությանը։
Իվլևը հիշատակել է Խարկովի և Չեռնիգովի նահանգները, Դոնի զորքի երկրամասը, ինչպես նաև Նովոռոսիյսկի նահանգը՝ նշելով, որ հենց պատմական այս հանգամանքներից պետք է ելնել։ Պատգամավորի խոսքով՝ Ռուսաստանը հետագայում կորոշի այդ տարածքների հնարավոր միացման հարցը։
Ավելի վաղ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Վիկտոր Սոբոլևը ևս հայտարարել էր, որ ռուսական բանակը կարող է վերահսկողության տակ վերցնել Օդեսայի և Նիկոլաևի մարզերը՝ բուֆերային գոտին ընդլայնելու նպատակով։ Նման տեսակետ էր հայտնել նաև պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը՝ Օդեսայի նկատմամբ վերահսկողությունը որակելով որպես «պատմական արդարության վերականգնում»։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել