Ավտովթար Արագածոտնում․ «Ford Transit»-ն ու «Opel Vectra»-ն բախվել են, կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 24-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Բավրա-Գյումրի-Երևան ավտոճանապարհի 114-րդ կմ հատվածում բախվել են 23-ամյա Նարեկ Կ.-ի վարած «Ford Transit» և 35-ամյա Գուրգեն Գ.-ի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները․ հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Վթարի հետևանքով «Opel Vectra»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ պարեկային ծառայության Արագածոտնի մարզի ծառայողները, որոնք սահմանազատել են տարածքը։ Ժամանած քննչական խմբի կողմից դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել