Ջուր չի լինի
Հասարակություն
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 25-ին մի շարք հասցեներում ժամանակավորապես կդադարեցվի ջրամատակարարումը։
Երևանի Վ. Համբարձումյան 1-75/1 շենքերում ջուր չի լինի ժամը 10։30-13։00-ն, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 35-50 շենքերում՝ 11։30-16։00-ն։ Վանաձորում Աղայան 61-99 շենքերի, Ավ. Իսահակյանի և հարակից նրբանցքների, Ուսանողական, Շինարարների փողոցների և Շինարարների 1-ին փակուղու ջրամատակարարումը կդադարեցվի 11։30-15։00-ն։
Ֆրունզեի, Մխչյանի, Բայդուկովի, Գորգագործների փողոցներում և Արշակունյաց պողոտայի 40-192 շենքերում ջրամատակարարումը կդադարեցվի ժամը 12։00-18։00-ն։
Ընկերությունը սպառողներից հայցում է ներողամտություն պատճառված անհանգստության համար։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել