Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորքեր ուղարկելու իր պատրաստակամության մասին
Աշխարհ
Լիտվան հայտնել է իր զորքերը Ուկրաինա ուղարկելու պատրաստակամության մասին: Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան այս մասին հայտարարել է Կիևում «կամավորների կոալիցիայի» հանդիպման ժամանակ՝ խոստանալով մոտ 42 միլիոն եվրո, հաղորդում է լիտվական LRT հեռարձակողը։
Նրա խոսքով՝ Լիտվան «պարտավորվել է մասնակցել կամավորների կոալիցիային առաջին օրվանից»։
«Մենք պատրաստ ենք ուժեր տեղակայել՝ ինժեներական և հակաօդային պաշտպանության միջոցների հետ համատեղ ցամաքային ուժեր, ուսումնական խումբ և ռազմածովային ուժեր, հենց որ ստեղծվեն դրանց տեղակայման պայմանները», - ասել է նա։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել