Հրդեհ է բռնկվել Ամուրի գազաքիմիական համալիրում. կան տnւժածներ
Աշխարհ
Հրդեհ է բռնկվել գործարկման պատրաստվող Ամուրի գազաքիմիական համալիրում, հայտնում է ձեռնարկության մամուլի ծառայությունը տելեգրամյան ալիքում, փոխանցում է Радио РБК-ն:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհվել է մեկ մարդ, ավելի քան 100 հոգի ստացել են վնասվածքներ:
Ամուրի գազաքիմիական համալիրը պոլիէթիլենի և պոլիպրոպիլենի արտադրության աշխարհի խոշորագույն ձեռնարկություններից մեկն է ռուսական և համաշխարհային շուկաներում պահանջված մարկաների։ Գործարկումից հետո համալիրի արտադրական հզորությունը կկազմի տարեկան մինչև 2,7 միլիոն տոննա պատրաստի արտադրանք։ «Սիբուրի» և չինական Sinopec-ի համատեղ նախագիծն է։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել