ՆԱՏՕ-ն մնում է Ռուսաստանի համար թշնամական դաշինք․ Մեդվեդև
Ռուսաստան
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ և «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Յուժնայա Օսեթիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մնում է Ռուսաստանի համար թշնամական դաշինք։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն ոչ միայն շարունակում է գոյություն ունենալ, այլև անընդհատ ընդլայնվում է։
«Հայտարարվում են ՆԱՏՕ-ին նոր անդամներ ընդունելու ծրագրեր հետխորհրդային երկրներից՝ Վրաստանից, Ուկրաինայից։ Ինչպե՞ս պետք է արձագանքենք։ Բացարձակապես պարզ է, որ այս ամենը գոյաբանական սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի համար», - ասել է Մեդվեդևը։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել