Կանադան «պատասխան միջոցներ» է պատրաստել ԱՄՆ-ի դեմ
Աշխարհ
Կանադան կարող է հայտարարություն անել ԱՄՆ-ի դեմ պատասխան մաքսատուրքերի մասին երեքշաբթի՝ օգոստոսի 25-ին, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով աղբյուրին։
Հոդվածում նշվում է, որ ֆինանսների նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը և կառավարության ևս երեք պաշտոնյաներ նման ծրագրեր ունեն։
Այս ֆոնին Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Օտտավան, հնարավոր է, ստիպված լինի հրաժարվել դոլարը դոլարի դիմաց հակադարձման սկզբունքից և կիրառել ավելի նպատակային պատասխան միջոցներ՝ ուղղված իր աշխատողներին և բիզնեսին պաշտպանելուն։
Քաղաքական գործիչը շեշտել է, որ Կանադան չի հանդուրժի, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններում իրեն վերաբերվեն՝ որպես ԱՄՆ դուստր ընկերության։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել