Ինչով կզբաղվի Բերբոքը ՄԱԿ-ից հեռանալուց հետո․ ԶԼՄ
Աշխարհ
ՄԱԿ-ի ներկայիս Գլխավոր ասամբլեայի նախագահ և Գերմանիայի նախկին արտգործնախարար Աննալենա Բերբոկը նախատեսում է իր լիազորությունների ավարտից հետո պրոֆեսորի պաշտոն զբաղեցնել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում: Այս մասին հաղորդում է Table.Briefings կայքը՝ հղում անելով Կանաչների կուսակցության աղբյուրներին, որի անդամ է նախկին դիվանագետը։
Հաղորդագրության համաձայն՝ Բերբոկը, հավանաբար, կմնա Միացյալ Նահանգներում իր լիազորությունների ավարտից հետո և կդասավանդի Կոլումբիայի համալսարանի գլոբալ առաջնորդության ծրագրում։
Կայքի հաղորդմամբ՝ համալսարանի հետ նրա համագործակցությունը կտևի երեք տարի։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել