55-ամյա տղամարդը դատապարտվել է 9-ամյա տղայի նկատմամբ բռնություն գործադրելու համար
Ռուսաստան
Ռուսաստանի Արխանգելսկի մարզի Նովոդվինսկի դատարանը 55-ամյա տղամարդուն դատապարտել է 12 տարվա ազատազրկման՝ իննամյա տղայի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով դատարանի մամուլի ծառայությանը։
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 23-ի երեկոյան։ Դատարանի տվյալներով՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը շքամուտքում հանդիպել է երեխային, նրան տարել բնակարան և բռնություն գործադրել։ Այնուհետև նա բաց է թողել տղային, որը վերադարձել է տուն և կատարվածի մասին պատմել ընտանիքին։ Տղամարդը ձերբակալվել է և ընդունել մեղքը։ Նշվում է, որ նա երկրորդ կարգի հաշմանդամություն ուներ, մարտական գործողությունների վետերան էր, չէր աշխատում և չարաշահում էր ալկոհոլը։
Դատարանը տղամարդուն դատապարտել է 12 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։ Բացի այդ, նրանից բռնագանձվել է 500 հազար ռուբլի՝ որպես երեխային պատճառված բարոյական վնասի փոխհատուցում։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել