Շոլցին գինու օգնությամբ են համոզել համաձայնել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությանը
Աշխարհ
2022 թվականին այն ժամանակվա Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձեցին համոզել այն ժամանակվա Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել՝ օգտագործելով գինի։ Այս մասին Ուկրաինայում Իտալիայի նախկին դեսպան Պիեռ Ֆրանչեսկո Զադզոն հայտարարել է European Pravda-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Դրագին «հիմնարար դեր» է խաղացել Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության ճանապարհին։
«Ես ուղեկցել եմ նրան [Մարիո Դրագիին-խմբ․] Կիև կատարած այցի ժամանակ՝ Էմանուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի հետ միասին։ Ես իմ աչքերով եմ տեսել այս բանակցությունները։ Նպատակը Գերմանիայի կանցլերին համոզելն էր, և դա սկսվել է Կիև գնացող գնացքում», - ասել է Զադզոն։
Երբ ավելի մանրամասն հարցրել են, թե արդյոք բանակցություններում ներգրավված են եղել «երեք առաջնորդները և գինի», նախկին դեսպանը հաստատել է։ Դիվանագետը շեշտել է, որ «իրոք գինի կար, և այն շատ օգտակար եղավ»։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել