Կրեմլը արձագանքել է ՆԱՏՕ-ի երկրների՝ Ուկրաինա ռազմական կոնտինգենտ ուղարկելու ծրագրերին
Ռուսաստան
Մոսկվան կտրականապես մերժում է ՆԱՏՕ-ի ռազմական զորքերի տեղակայումը Ուկրաինայի տարածքում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով «կամավորների կոալիցիայի»՝ հակամարտության ավարտից հետո Ուկրաինա բազմազգ ռազմական ուժեր ուղարկելու ծրագրերը։
«Մենք բազմիցս տարբեր մակարդակներում կրկնել ենք մեր դիրքորոշումը, որ ՆԱՏՕ-ի երկրներից օտարերկրյա ռազմական զորքերի տեղակայումը մեզ համար անընդունելի է», - ասել է նա։
Ուկրաինայում տեղի ունեցած հանդիպումից հետո «կամավորների կոալիցիան» հաստատել է իր պատրաստակամությունը հակամարտության ավարտից հետո երկրում բազմազգ ուժեր տեղակայելու համար։ Տեսաժողովից հետո առաջնորդների հայտարարությունը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել