Կրեմլը հայտարարել է՝ վստահ է Ռուսաստանի հաղթանակի վրա
Ռուսաստան
Ռուսաստանը վստահ է, որ Ուկրաինայի նկատմամբ հաղթանակի կհասնի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ։
«Մենք միայն հույս չունենք։ Մենք վստահ ենք, որ այս հաղթանակը կլինի, բայց դրա իրականացման միջոցները կախված կլինեն ստեղծված իրավիճակից», - ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը բաց է մնում ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Նա հավելել է, որ նման միջոցների բացակայության դեպքում՝ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են կռվել։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել