Պեսկովը Ֆինլանդիայի նախագահին անվանել է «պատերազմի կուսակցության ականավոր ներկայացուցիչ»
Աշխարհ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի՝ Ռուսաստանի տարածքի խորքում հարվածների մասին հայտարարությունները զարմանալի են։
Սա Կրեմլի խոսնակի մեկնաբանությունն է Ֆինլանդիայի ղեկավարի այն հայտարարության վերաբերյալ, որ Wildberries-ի լոգիստիկ ենթակառուցվածքների վրա հարվածները մեծացնում են Ռուսաստանի համար հակամարտության շարունակման տնտեսական արժեքը։
«Դե, սա զարմանալի է։ Մի քանի շաբաթ առաջ Ֆինլանդիայի նախագահը խոսել էր Ռուսաստանի հետ հարաբերությունները շուտ թե ուշ բարելավելու անհրաժեշտության մասին։ Եվ նա ասել էր, որ դա ավելի հավանական է, որ տեղի ունենա շուտ, քան ուշ, բայց հիմա մենք տեսնում ենք, որ նման էսկալացիայի հայտարարությունները գերակշռել են», - ասել է մամուլի քարտուղարը։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել